Փետրվարի 2-ին Ղևորնդյան քահանաների տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի սրբատառ կոնդակով և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի միջնորդությամբ թեմի երկու քահանայի շնորհվեց ավագ քահանայության պատիվ` Կաթողիկե Ս.Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տ. Ավետիս ավագ քահանա Դանիելյանին և Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տիրան ավագ քահանա Առուշանյանին:
Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զենոն քահանա Բարսեղյանին, Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանին շնորհվեց ծաղկյա փիլոն կրելու պատիվ: Վեդու Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովակիմ քահանա Հարությունյանն արժանացավ լանջախաչ կրելու պատվին:
Շնորհավորում ենք քահանա հայրերին և մաղթում շնորհառատ ու բեղուն գործունեություն հոգևոր սպասավորության իրենց առաքելության մեջ: