Մանկական աթլետիկայի մրցելույթներ` բունբարեկենդանյան տոնի շրջանակում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Մանկական աթլետիկայի մրցելույթներ` բունբարեկենդանյան տոնի շրջանակում

Մանկական աթլետիկայի մրցելույթներ` բունբարեկենդանյան տոնի շրջանակում

Փետրվարի 4-ին Աթլետիկայի փակ մարզահամալիրում տեղի ունեցավ աթլետիկայի մրցաշար, որը կազմակերպվել էր Բուն Բերեկեդանի տոնի առիթով` Արարատյան Հայրապետական թեմի ու ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության համագործակցությամբ:
 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ այս տարի առաջին անգամ թեմի երիտասարդական կառույցները և ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Բուն Բարեկենդանի տոնին ընդառաջ համատեղ կազմակերպում են մրցաշարեր մի շարք սպորտաձևերից՝ սուսերամարտ, հայկական կոխ, աթլետիկա, ըմբշամարտ:
 

Միջոցառմանը ներկա էր ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը: Տեր հայրը ներկաներին փոխանցեց Տ. Նավասարդ սրբազանի հայրական օրհնությունն, անդրադարձավ տոնի խորհրդին և բոլորին հրավիրեց մասնակցելու փետրվարի 7-ին ԱՀԹ երիտասարդների կազմակերպած Բուն բարեկենդանյան մեծ տոնախմբությանը:
 

Մարզադպրոցի սաները հյուրերին ներկայացրին մանկական աթլետիկայի, 50 և 300 մետր վազքի, և հեռացատկի իրենց հմտությունները:
 

Բուն Բարեկենդանին նվիրված վերջին մարզական մրցաշարը՝ հունահռոմեական ըմբշամարտը, կանցկացվի փետրվարի 5-ին Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-02-04
×