Փետրվարի 5-ին Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ հունահռոմեական ըմբշամարտ, որը կազմակերպվել էր Բուն Բերեկեդանի տոնի առիթով` Արարատյան Հայրապետական թեմի և ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության համագործակցությամբ:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ այս տարի առաջին անգամ թեմի երիտասարդական կառույցներն ու ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Բուն Բարեկենդանի տոնին ընդառաջ համատեղ կազմակերպվեցին մրցաշարեր մի շարք սպորտաձևերից՝ սուսերամարտ, հայկական կոխ, աթլետիկա, ըմբշամարտ:
Միջոցառմանը ներկա էր ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը: Տեր հայրը ներկաներին փոխանցեց Տ. Նավասարդ սրբազանի հայրական օրհնությունը՝ մաղթելով բազում հաղթանակներ:
Հաղթողներն արժանացան պատվոգրերի և գավաթների:
Մարզադպրոցի տնօրեն Սամվել Գևորգյանի կողմից Տեր հայրը պարգևատրվեց պատվոգրով, գավաթով, Անդրանիկ Զորավարին նվիրված գրքով Բուն Բարեկենդանի մարզական միջոցառումներին մասնակից և աջակից լինելու համար:
Սա վերջին մարզական միջոցառումն էր՝ նվիրված Բուն Բարեկենդանի տոնին: Կազմակերպիչները խոստացան, որ համագործակցությունը կլինի շարունակական և հաջորդ տարիներին էլ ավելի կըդլայնվեն մրցումները՝ ընդգրկելով նոր մարզաձևեր:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին