Փետրվարի 8-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեցին Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցու` Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների երկու նոր սրբապատկերները:
Սրբապատկերները նվիրաբերել է եկեղեցու ջրօրհնեքի խաչքավոր Խորեն Մհերյանը: Հեղինակը նկարիչ Մհեր Պղոսյանն է:
Շնորհավորելով համայնքի անդամներին` Սրբազան հայրը բարձր գնահատեց բերարարի և հոգևոր հովվի ներդրած ջանքերը և մաղթեց, որ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների բարեխոսությամբ համայնքի հավատավոր հայորդիները հաստատուն մնան փրկության ճանապարհին և աղոթական կյանքում:
Արարողության ավարտին Սրբազն հայրը Պահպանիչ աղոթքով արձակեց հավատացյալներին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին