Տեառնընդառաջի տոնն Արարատյան Հայրապետական թեմում

Տեառնընդառաջի տոնն Արարատյան Հայրապետական թեմում

Տեառնընդառաջը մեր Եկեղեցու` Տերունի տոներից մեկն է, որը խորհրդանշում է քառասնօրյա Հիսուսի` տաճարին ընծայումը: Այն անշարժ տոն է, նշվում է Ս. Ծնունդից ուղիղ 40 օր հետո` փետրվարի 14-ին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ տոնը հռչակվել է նորապսակների օրհնության օր:
 

Տեառնընդառաջի ծիսական արարողակարգը սկսվում է փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգության ավարտին, երբ սկսվում է նախատոնակը և ըստ եկեղեցական տոնացույցի փոխվում է օրը:
 

Տեառնընդառաջի ժողովրդական ավանդույթներից է խարույկ վառելը և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Հնում խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տեառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը՝ մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու` խարույկի կրակը բորբոքելիս` հայցում ենք աստվածային սիրո հուրը։ «Ինչպես Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով և կանթեղներով ելավ Նրան ընդառաջ, մենք էլ նույն օրինակով կրակ ու ջահ ենք վառում եւ Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում»։
 

Տոնի ժամանակացույցը
 

Արարատյան Հայրապետական թեմի բոլոր համայքներում առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Տեառնընդառաջի տոնին կազմակերպվում են հոգևոր և ազգային բովանդակությամբ բազմաթիվ միջոցառումներ:
 

Փետրվարի 12-ին  Գոռավան, Շաղափ և Փոքր Վեդի համայնքներում Վեդու ՍԱստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովակիմ քահանա Հարությունյանը կկատարի նորապսակների օրհնության կարգ: Նորապսակների համար նախատեսվում են նվերներ, համերգային ծրագիր և խարույկ:
 

Փետրվարի 13-ին  թեմի ներքոհիշյալ եկեղեցիներում, երեկոյան ժամերգությունից հետո նախատեսվում են խարույկ և տոնական միջոցառումներ.
 

  • Ժամը 12:00
     

  1. Արարատի մարզպետարանի բակում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված Տեառընդառաջի տոնին: Ավարտին Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանը կկատարի նորապսակների օրհնության կարգ:

  • Ժամը 15.30
     

  1. 1.    Ն. Չարբախի Ս. Խաչ եկեղեցի

Ժամը 16.00


1.   Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցի
 

  1. Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցի

  • Ժամը 17.30
     

  1. Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի

  2. Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցի

  3. Ավանի Ս. Աստվածածին եկեղեցի

  4. Ս. Երրորդություն եկեղեցի

  5. Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցի

  6. Դավիթաշենի Ս. Նահատակաց եկեղեցի

  7. Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցի

  8. Վերին Արտաշատի Ս. Աստվածածին եկեղեցի

  9. Արարատի Ս. Հակոբ եկեղեցի

  10. Վերին Արտաշատի Ս. Աստվածածին եկեղեցի

  11. Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցի

  12. Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցի

  13. Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցի

  14. Նորաբացի Ս. Աստվածածին եկեղեցի

  15. Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցի

  16. Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ  եկեղեցի

  17. Դալարի Ս. Աստվածածին եկեղեցի 

 

Փետրվարի 14-ին

Տեառնընդառաջի տոնական Ս. Պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կկատարվի նորապսակների օրհնության կարգ` զորացնելու նրանց սիրո եւ հավատարմության դաշինքը։
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղկատվական բաժին

  • 2016-02-12
×