Միջինքը նշվեց նաև ազգային սովորույթներով

Միջինքը նշվեց նաև ազգային սովորույթներով

Մեծ Պահքի ընթացքը փոքր-ինչ մեղմելու, պահքը որպես հոգևոր տոն ընդգծելու նպատակով Հայ Եկեղեցում ընդունված է Միջինքը նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, այլև՝ ժողովրդական։


Մասիսի Ս. Թադեոս եկեղեցում Միջինքը նշվեց տոնական միջոցառմամբ՝ «Գեղարդ» երիտասարդաց միության մասնակցությամբ: Երիտասարդները հանդես եկան ներկայացմամբ, երգ ու պարով, ազգային խաղերով:


Միջինքի ավանդական ուտեստների հյուրասիրությամբ տոնը նշվեց նաև Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում:


Վեդու Ս. Աստվածածին եկեղեցում ժամերգության ավարտից հետո Միջինքի օրհնված գաթան եկեղեցու երիտասարդները բաժանեցին հավատացյալներին։


Արարատի Ս. Հակոբ եկեղեցում տեղի ունենցավ Խոկման արարողություն՝ «Միջինք. Մեծ Պահքի կես» թեմայով: Հանգստյան ժամերգությունից հետո ներկաներն ապաշխարության շարականների երգեցողությամբ աղոթեցին մեր երկրի և եկեղեցու զորացման, մասնակիցների առողջության և խաղաղության համար: Այնուհետև ժողովրդական ծեսով նշեցին Միջինքը՝ կտրելով օրվա զարդ համարվող բաղարջ հացը:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-03-02
×