Մարտի 17-ին Արարատյան Հայրապետական թեմի Արարատի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Դավիթ քահանա Սահակյանը և Դալարի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եփրեմ քահանա Հարությունյանն օրհնեցին Սուրենավանի և Արմաշի խաղողի և պտղատու այգիները: Մեր եկեղեցու Մաշտոց ծիսամատյանում կա արտերը, սերմնացու, արմտիք և հնձան օրհնելու կանոն, որով հոգևորականներն աղոթք են վերառաքում այգին ու բերքը բնության տարերքներից ու վերահաս աղետներից պաշտպանելու համար:
Քահանանները խնկարկեցին պտղատու այգիները` Աստծո օրհնությունը խնդրելով ծառերի, ծիլերի, սերմերի համար. «Օրհնի´ր, Տեր, մեր հողի բերքը, արտը, այգին, ծառը և խոտը, քանի որ առատ ես բարերարությանդ մեջ: Օրհնի´ր, Տեր, նաև մշակներին, որպեսզի առողջությամբ հավաքեն իրենց վաստակի արդյունքը»:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին