Զատկական աջակցություն Հայաստանում գործող միակ գիշերօթիկ մանկապարտեզին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Զատկական աջակցություն Հայաստանում գործող միակ գիշերօթիկ մանկապարտեզին

Զատկական աջակցություն Հայաստանում գործող միակ գիշերօթիկ մանկապարտեզին

Մարտի 30-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու խորհրդակատար Տ. Պարթև քահանա Մուրադյանը և թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը Ս. Հարության տոնի առթիվ բարեգործական այց կատարեցին Շենգավիթի հ. 141 գիշերօթիկ մսուր-մանկապարտեզ:


Այցելուները ներկա եղան Ս. Զատկին նվիրված մանկապարտեզի սաների միջոցառմանը, որի ավարտին Տեր հայրն օրհնեց բոլոր փոքրիկներին՝ բարձր գնահատելով մանկապարտեզի աշխատակազմի ջանքերն ու ներդրումը երեխաների քրիստոնեական դաստիարակության հարցում:


ԱՀԹ-ն երեխաների համար նվերներ էր պատրաստել՝ հագուստ և կոշիկ:
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-03-30
×