Ուխտի Պատարագ և տոնական օր` Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ուխտի Պատարագ և տոնական օր` Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցում

Ուխտի Պատարագ և տոնական օր` Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցում

Մայիսի 3-ին լրացավ Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցու օծման 17-րդ տարեդարձը: Օրը սկսվեց ուխտի Պատարագով, որը մատուցեց Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Նուրիջանյանն, ով այստեղ էր եկել համայնքի անդամների հետ միասին:

 

Համայնքի հետ ուխտի էր եկել նաև Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Սարգսյանը:

 

Ս. Հարություն եկեղեցու հիմնօրհներքը կատարվել է 1996թ.` ձեռամբ երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի: Եկեղեցին կառուցվել է այժմ Ուկրաինայում բնակվող, գյուղի նախկին բնակիչ Սամվել Տիգրանյանի բարերարությամբ: Սրբավայրն օծվել է 2000թ.` ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի:

 

Պատարագի ավարտին ներկաները ճաշակեցին տոնական տորթը և մասնակցեցին համերգային ծրագրին: Իրենց ուրախ կատարումներով հանդես եկան Տիգրան և Վարդան Թադևոսյանները, Լուիզա և Լիանա Մուրադյանները, ինչպես նաև Ս. Հարություն եկեղեցու «Հայորդի» և Ս. Հովհաննես եկեղեցու «Վերածնունդ» պարախմբերը:

 

Մարիա ԱՌԱՔԵԼՅԱՆ
«Հայորդի» լրագրողական ակումբ

  • 2017-05-03
×