Քահանաները մասնակցեցին լռության երթին, որի ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Քահանաները մասնակցեցին լռության երթին, որի ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ

Քահանաները մասնակցեցին լռության երթին, որի ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ

Ապրիլի 10-ին Երևանում մի խումբ քաղաքացիների նախաձեռնությամբ կազմակերպվել էր լռության երթ` դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն: Նրանց նպատակն էր հարգանքի տուրք մատուցել պատերազմական գործողությունների ժամանակ զոհված զինվորների հիշատակին:


Երթին մասնակցում էին հոգևորականներ` քահանաներ, սարկավագներ, դպիրներ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմից երթին միացել էին Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տ. Զգոն քահանա Աբրահամյանը, Նոր Նորքի Ս. Աստվածածաին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը, հոգևորականներ Կոտայքի թեմից, երիտասարդաց միությունների անդամներ:


Երթն ավարտվեց Եռաբլուրի հուշարձանի մոտ ծաղիկներ զետեղելով: Ապա Եռաբլուրի Ս. Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանի գլխավորությամբ կատարվեց Հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Հայոց բանակի նահատակված զինվորների:


Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

 

Արարարտյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-04-11
×