Ապրիլի 15-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, ՀՀ Ոստիկանական ակադեմիայի հոգևոր պատասխանատու Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը Հովհաննես սարկավագ Ներսիսյանի, Հայկ սարկավագ Պալոյանի և թեմի «Արարատ» երգչախմբի հետ մասնակցեց ՀՀ Ոստիկանության Ակադեմիայում կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված Ոստիկանության օրվան:
Կոտայքի թեմի առաջնորդ և ՀՀ Ոստիկանության հոգևոր պատասխանատու գերաշնորհ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանի նախագահությամբ արցախյան հերոսամարտի և ծառայության ընթացքում զոհված ոստիկանների հուշարձանի մոտ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ զոհված ոստիկանների:
Արարողությանը ներկա էին ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ՀՀ Ոստիկանական ակադեմիայի պետ Հովհաննես Վարյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, զոհված ոստիկանների հարազատներ, հյուրեր: