«Արարատ» երգչախումբը` «Վերածնունդ» միջազգային փառատոնում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • «Արարատ» երգչախումբը` «Վերածնունդ» միջազգային փառատոնում

«Արարատ» երգչախումբը` «Վերածնունդ» միջազգային փառատոնում

Ապրիլի 10-30-ը Գյումրիում անց է կացվում «Վերածնունդ» միջազգային ութերորդ փառատոնը, որի բացմանը իր հայրապետական օրհությունն էր հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:


Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմից երկու երգչախումբ մասնակցում է փառատոնին:


Ապրիլի 16-ին Գյումրիում ելույթ ունեցավ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության «Արարատ» երգչախումբը (գեղ. ղեկավար և խմբավար՝ Գրիգոր Հարությունյան)` արժանանալով բարձր գնահատանքի։ Երգչախումբը Գյումրի էր մեկնել ԱՀԹ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, թեմի երիտասարդաց միությունների համակարգող արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ:

 

Փառատոնին կմասնակցի նաև թեմի «Նշխար» անսամբլը:


«Վերածնունդ» փառատոնն այս տարի նվիրված է ՀՀ անկախության 25 ամյակին և, հաշվի առնելով վերջին օրերի պատերազմական իրավիճակը, կրում է «Արվեստն ընդդեմ պատերազմների և ահաբեկչության» խորագիրը:


Փառատոնը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի և Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի աջակցությամբ: 2016 թ. մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել ավելի քան 3000 մասնակից՝ 36 երկրից:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-04-18
×