Հանդիպում հոգեբանի հետ

Հանդիպում հոգեբանի հետ

Դեկտեմբերի 16-ին, ԱՀԹ-ի Առաջնորդարանի դահլիճում թեմական երիտասարդաց միությունները ինտերակտիվ հանդիպում ունեցան Հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ-ի և Գիտությունների Ազգային Ակադեմիայի դասախոս Մարինե Սահակյանի հետ՝ «Աղանդները և դրանց հոգեբանական բացասական հետևանքները» խորագրով:Բանախոսը մանրամասնորեն և գիտականորեն ներկայացրեց բոլոր այն բացասական հետևանքները մարդու ներաշծարհի վրա, որոնք միամտորեն կամ նյութական, սոցիալական դժվարություններից ելնելով դառնում են զոհերը աղանդավորական կառույցների:

Եվ դրանք ինչպես և ինչպիսի միջոցներով են ազդում մարդու հոգեկան աշխարհի վրա: Ըստ բանախոսի աղանդավորական կառույցների թիրախ հանդիսանում են հիմնականում միջին խավի մարդիք, ովքեր չեն ընկալվում իրենց հարազատների կողմից, մերժվում և տարանջատվում են հասարակությունից, այս մարդիք ընկնում են այդ կառույցների թակարդը, որտեղ ԿԵՂԾ ՍԻՐՈ դրսևորումներ տեսնելով դառնում են կեղծ հավատքի գերին: Հանդիպման վերջում Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ Սրբազան Կճոյանի անունից արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը բանախոսին հանձնեց հայկական մանրանկարչությամբ սրբապատկեր:Երիտասարդները Տեր Հորը խնդրեցին, որ այսպիսի ուսուցողական և հետաքրքիր միջոցառումներ հաճախակի կազմակերպի:

 

Հ.Գ.Մենք բոլորս մեր մեղքի բաժինն ունեք այն մարդկանց համար, ովքեր այժմ մեր կողքին չեն, այդ իսկ պատճառով խնդրանք բոլորին, ով կարդում է հիմա այս տողերը, ուշադիր եղեք ձեր մտերիմների հանդեպ, երբ նրանք գալիս են որևէ բան ձեզ ասելու, մի քանի րոպե տրամադրեք իրենց, միգուցե այդ ժամ դուք փրկեք իրեն և նա մերժված լինելով չգնա և չընկնի թակարդը ԿԵՂԾ ՍԻՐՈ…

  • 2014-01-17
×