Ս. Հարության տոնին հաջորդող շաբաթ օրը՝ այս տարի ապրիլի 22-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը։ Այդ օրը լրացավ նաև Մխչյանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վերաօծման 5-ամյակը։
Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մխչյանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի բերվեց սրբի մասունքակիր խաչը:
Սրբազան մասունքին հպվելու և օրհնաբեր զորությանը հաղորդ դառնալու հնարավորություն ստացան բազմաթիվ ուխտավորներ և զինվորներ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին