Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում տեղի ունեցավ Տեառնընդառաջի նախատոնական միջոցառում: Երեկոյան ժամերգությունից հետո եկեղեցու բակում վառեցին խարույկ:
Տերունական աղոթքից հետո Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը խարույկի շուրջ հավաքված մարդկանց բացատրեց տոնի խորհուրդը: Աշխույժ մթնոլորտ էր տիրում խարույկի շուրջ, քանի որ եկեղեցում գործող երգչախմբի երեխաները գեղեցիկ ժողովրդական տաղեր և հոգևոր երգեր էին պատրաստել : Վերջում բոլոր ներկաներին հյուրասիրեցին տոնին հարիր աղանդերով՝ աղանձ, գաթա, ադիբուդի, հալվա…