«Հայրենապաշտ հայի ազգային տեսիլքը, որը կրում էր Անդրանիկ Մարգարյանը, հավերժ է». Նավասարդ Սրբազան
Հունիսի 12-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի:
Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրատիճան այրեր, պատգամավորներ, Անդրանիկ Մարգարյանի հարազատներն ու ընկերները:
Անդրանիկ Մարգարյանն այս տարի կդառնար 65 տարեկան: Ամեն տարի նրա ծննդյան օրը ընկերներն ու հարազատները հավաքվում են՝ խնկարկելու նրա հիշատակը, հիշելու նրա թողած ավանդն ու պատգամները:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին