«Նշխարքը» ներկայացավ առաջին մենահամերգով

«Նշխարքը» ներկայացավ առաջին մենահամերգով

Հունիսի 15-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ «Նշխարք» վոկալ անսամբլի առաջին մենահամերգը (գեղ. ղեկավար` Հեղինե Օհանյան): Գեղեցիկ կատարումներով հնչեցին հայ և եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:


Համերգի ավարտին շնորհավորելով առաջին մենահամերգի առթիվ` Նավասարդ Սրբազանն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց անսամբլին կատարողական բարձր որակների և յուրահատուկ մեկնաբանության համար:


Նավասարդ Սրբզանի օրհնությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության «Նշխարք» վոկալ անսամբլը ստեղծվել է 2015թ. սեպտեմբերին: Թեև անսամբլն ընդամենը մի քանի ամսվա պատմություն ունի, սակայն հասցրել է վաստակել պրոֆեսիոնալների մասնագիտական բարձր գնահատականները, մասնակցել է մի շարք համերգների:


Այս տարի «Վերադարձ» միջազգային փառատոնի «Վոկալ անսամբլ» անվանակարգում «Նշխարք»-ն արժանացել է «Գրան պրի» մրցանակի:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-06-16
×