Ինչպես յուրաքանչյուր զավակ իր ընտանիքի լույսն է, այնպես էլ յուրաքանչյուր զինվոր իր հայրենիքի ապավենն է, հիմքն ու սյունը…Աջակից լինենք մեր զինվորներին… Ձեզ բարի ծառայություն, համերաշխություն: Սիրելի զինվորներ, մենք աղոթքներով ձեր կողքին ենք ամենուր՝ լինեք տանը, դիրքերում, պատերազմի դաշտում… Թող Աստված օրհնի ձեր ծառայությունը, իր Խաչը հովանի լինի բոլորին…Թող ոչ մի զինվոր չպակասի այս կյանքից, թող ոչ մի ընտանիքի լույս չմարի…Սպասում ենք ձեզ հաղթանակած, առողջ ու երջանիկ: Աստված Ձեզ պահապան:
Սիրով Qahana.am կայքի խմբագրություն