Ծաղկազարդի տոնը «Կանա» կենտրոնում

Ծաղկազարդի տոնը «Կանա» կենտրոնում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:


Օրհնության կարգին մասնակցեցին նաև «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի սաները: ԱՀԹ առաջնորդարանում նրանց ընդունեց առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:


Երեխաների օրն ավելի հետաքրքիր դարձնելու համար «Կանա» կենտրոնը տոնական տրամադրությունը տեղափոխեց «Արարատ» գոլֆ-ակումբ: Երեխաները խմբերի բաժանվեցին և մարզիչների օգնությամբ սովորեցին խաղի կանոններն ու ոգևորությամբ մասնակցեցին խաղին:


Նելլի Թառփոշյան

  • 2017-04-11
×