Արդեն մի քանի տարի է, որ Արարատյան Հայրապետական թեմի Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքի նախաձեռնությամբ կազմակերպվում են բակային ճամբարներ ոչ միայն իրենց, այլ նաև` հարևան համայքների երեխաների համար:
Մի քանի շաբաթ երեխաները հնարավորություն ունեին իրենց ազատ ժամանակը կազմակերպել հոգևոր ուղղվածությամբ այս ճամբարում, սովորել աղոթքներ, շարականներ, զրուցել հոգևոր թեմաների շուրջ, խաղալ ու մարզվել:
Այս տարի ճամբարը կազմակերպվել է արդեն երկու փուլով: Ամառային բակային հոգևոր ճամբարի երկրորդ փուլի եզրափակիչ միջոցառմանը մասնակիցները պատրաստել էին գեղեցիկ համերգային ծրագիր՝ համեմված ազգային երգուպարով։
Արարատյան Հայրապետական թեմի առաջանորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդա արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Արարատյան Հայրապետական թեմում հոգևոր ուղղվածությամբ ամառային բակային ճամբարներ շարունակում են գործել նաև Դավիթաշենի Ս. Նահատակաց և Մասիսի Ս. Թադեոս եկեղեցիներում։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին