Արևշատի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում մեծ հանդիսավորությամբ տոնախմբվեց Ս. Սարգիս զորավարի տոնը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Արևշատի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում մեծ հանդիսավորությամբ տոնախմբվեց Ս. Սարգիս զորավարի տոնը

Արևշատի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում մեծ հանդիսավորությամբ տոնախմբվեց Ս. Սարգիս զորավարի տոնը

Հունվարի 27-ին Հայ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նշեց Ս. Սարգիս զորավարի տոնը: Տոնի առիթով հունվարի 26-ին Արևշատի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ խաչի թափոր` առաջնորդությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովսեփ քհն. Սարգսյանի և ուղեկցությամբ Ս. Սարգիս զորավարին մարմնավորող ձիավորի: Թափորն աղոթքներով և թմբուկների զարկերով պտտվեց Արևշատ համայնքում, ավարտին Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում կատարվեց Երիտասարդների օրհնության կարգ: Խորհրդանշական էր, որ Ս. Սարգսին մարմնավորող ձիավորը կրում էր զինվորական համազգեստ, քանզի զորավարի հետ նահատակվեցին նաև 14 զինվոր` հավատարիմ մնալով քրիստոնեությանը: Այսօր էլ մեր հայրենյաց սահմաններում երբեմն զինվորներ են զոհվում` պաշտպանելով ազգային սրբությունները և նմանվելով Ս. Սարգիս անհաղթ զորականին: Տոնական օրն Արևշատի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում անկացվեց նաև «Ս. Սարգիսը՝ երիտասարդների բարեխոս» թեմայով հոգևոր-ինտելեկտուալ մրցույթ, որին մասնակցեցին Արևշատի և Աբովյանի միջնակարգ դպրոցների աշակերտներ` ուղեկցությամբ Հայ Եկեղեցու պատմության ուսուցիչներ Լուսինե Հարությունյանի և Գոհար Խուդոյանի: Մրցույթի ավարտին մասնակիցները ստացան խորհրդանշական նվերներ:

  • 2018-01-29
×