Դպրոցականներն իրենց առաջին քայլերը սկսեցին Աստծո օրհնությամբ

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Դպրոցականներն իրենց առաջին քայլերը սկսեցին Աստծո օրհնությամբ

Դպրոցականներն իրենց առաջին քայլերը սկսեցին Աստծո օրհնությամբ

Ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն դպրոցական առաջին և վերջին զանգերը հնչում են աղոթքի և օրհնության ներքո: Դպրոցական թե՛ առաջին, թե՛ վերջին քայլերն աշակերտներին տանում են դեպի եկեղեցի:


2016 թվականի ուսումնական տարվա սկիզբը նույնպես ազդարարվեց Աստծո օրհնությամբ: Սեպտեմբերի 1-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի քահանաներն այցելեցին հանրակրթական դպրոցներ, եկեղեցիներում դիմավորեցին աշակերտներին, նրանց ծնողներին ու ուսուցչական կազմին՝ փոխանցելով իրենց հայրական օրհնությունն ու շնորհավորանքը գիտելիքի օրվա կապակցությամբ:


Դպրոցն այն վայրն է, որտեղ ձևավորվում ու հղկվում են ապագա հայ քաղաքացիներ, ովքեր կրթարաններից պետք է դուրս գան որպես ազգային և հոգևոր մշակույթը կրողներ և փոխանցողներ: Իսկ եկեղեցին բացառիկ կարևորություն ունի ազգային ինքնության պահպանման, հոգևոր և մշակութային դաստիարակության հարցում:


Թող Աստված օրհնաբեր դարձնի նոր ուսումնական տարին և իմաստությամբ լուսավորի բոլոր մանկավարժների, ուսանողների և աշակերտների միտքն ու հոգին:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-09-01
×