Ս. Խաչի տոնի կապակցությամբ օգնություն տրամադրվեց շուրջ 60 ընտանիքի

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ս. Խաչի տոնի կապակցությամբ օգնություն տրամադրվեց շուրջ 60 ընտանիքի

Ս. Խաչի տոնի կապակցությամբ օգնություն տրամադրվեց շուրջ 60 ընտանիքի

Սեպտեմբերի 5-ին Արարատյան Հայրապետական թեմի Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցում իրականացվեց հերթական բարեգործական ծրագիրն՝ ուղղված համայնքի անապահով ընտանիքներին:
 

Ս. Խաչի տոնի կապակցությամբ Արարատյան Հայրապետական թեմում իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակում այսօր շուրջ 60 ընտանիք ստացավ հագուստ, կոշիկ, դպրոցական պարագաներ, գրենական պիտույքներ:
 

Միջոցառումը կազմակերպվել էր «Ազգային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի» խորհրդի անդամ, շուրջ 12 տարի բարեգործությամբ զբաղվող Հերմինե Սարգսյանի աջակցությամբ:
 

Մինչ օգնության բաշխմանն անցնելն ԱՀԹ Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տիրան ավագ քահանա Առուշանյանը ներկայացրեց տոնի խորհուրդը, բժշկության աղոթք ասաց և օրհնեց բոլոր ներկաներին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

  • 2016-09-05
×