Շնորհավոր Ս. Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը

Շնորհավոր Ս. Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը

Այսօր` սեպտեմբերի 8-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը: Այդ առթիվ առավոտյան բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Տոնը հրաշալի առիթ է Ս. Տիրամոր կերպարին անդրադարձ կատարելու, նրանից օրինակ վերցնելու և մայրությունը մեծարելու համար: 

 

Սիրելի´ ընթերցողներ, այս գեղեցիկ տոնի առթիվ շնորհավորում ենք ամենքիս, մասնավորաբար՝ բոլոր հայուհիներին՝ մեր մայրերին ու քույրերին: Մաղթում ենք, որ Ս. Տիրամոր բարեխոսությամբ մեր Տիրոջ Սուրբ Աջը հովանի լինի ձեզ, խաղաղ ու բարօր լինեն ձեր կյանքի բոլոր օրերը, հաղթանակներով ու մեծ ձեռքբերումներով առատ լինի ձեր ընթացքը:



Քրիստոնեական եկեղեցու մեծագույն Սրբուհու` Ս. Տիրամոր ծննդյան տոնն ուխտի օր է հատկապես նրա անունը կրող եկեղեցիներում: Եկեղեցական տոնացույցում այն անշարժ տոն է` միշտ նշվում է սեպտեմբերի 8-ին: Այսօր նաև Մարիամ, Մերի, Երանուհի, Սրբուհի, Պերճուհի, Մարի անունը կրողների անվանակոչության տոնն է:



Աստվածամոր հանդեպ իր ակնածանքը Հայ եկեղեցին արտահայտել է Սուրբ Կույսին նվիրված յոթ տոներով, նրան ուղղված բարեխոսական մաղթանքներով, ինչպես նաև շարականներով, տաղերով, գովաբանական ճառերով:
 

Աղօթք առ սրբուհի Աստուածածինն


Անկանիմք առաջի քո, սո՛ւրբ Աստուածածին, եւ աղաչեմք զանարատ զԿոյսդ`բարեխօսեա՛ վասն անձանց մերոց եւ աղաչեա՛ զմիածին Որդիդ փրկել զմեզ ի փորձութենէ եւ յամենայն վտանգից մերոց:

  • 2016-09-08
×