Շնորհավո´ր Ձեր տարեդարձը, սիրելի˜ Սրբազան Հայր
Գերաշնորհ Սրբազան Հայր,
Արարատյան Հայրապետական թեմի ողջ հավատացյալների ու հոգևորականաց դասի անունից մեր սրտագին շնորհավորանքներն ենք հղում Ձեզ տարեդարձի առթիվ:
Ձեր անսահման հոգատարության և իմաստության շնորհիվ թեմական կյանքում օր օրի բազմապատկվում են տերունապատվեր առաքելության ազգօգուտ ու եկեղեցանվեր ձեռնարկները:
Մաղթում ենք, որ Տիրոջ օրհնությամբ ու շնորհներով զորացած՝ նորանոր արարումներով և ձեռքբերումներով զարդարվի Ձերդ Սրբազնության հովվական գավազանը՝ հանուն Տիրախնամ Ձեր թեմի և Եկեղեցու պայծառության:
Բարձրյալն Աստծո զորակցությամբ թող շարունակվի կենսավորվել մեր ազգի ու Եկեղեցու ապագայի հանդեպ ունեցած Ձեր տեսլականը` առավել բարձր հոգևոր ձգտումների տեսողություն դաջելով Ձեզ հանձնված հոտի յուրաքանչյուր անհատի սրտում:
Հանապազ աղոթքով հայցում ենք, որ Ամենազոր Տերը քաջառողջություն, երկար տարիների արևաշատ ու նվիրական բազում իրագործումներով լեցուն օրեր պարգևի Ձեզ:
Որդիական խոնարհութեամբ և աղոթաձայն մաղթանքներով` մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբազնութեան Սուրբ Աջոյն: