Սեպտեմբերի 28-ին Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակում «100+1» խորագրով ամփոփիչ համերգին:
Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Առնո Բաբաջանյանի, Էդուարդ Միրզոյանի, Մակար Եկմալյանի ստեղծագործությունները:
Ելույթ ունեցան նաև քանոնահարուհի, ՀՀ ժողավրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ կոմպոզիտոր Անահիտ Շահզադեյանը և այլք:
Համերգի ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա բեղմնավոր գործունեություն և ստեղծագործական նոր նվաճումներ մաղթեց համահայկական փառատոնի և «100+1» համերգի մասնակիցներին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին