Հոկտեմբերի 11-ին Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանը մասնակցեց ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Ցուցադրվել էին Երևանի «Արգենտինյան հանրապետություն» հ. 76 հիմնական դպրոցի «Նուբար» արվեստի կենտրոնի սաների աշխատանքները:
Տեր հայրը շնորհավորեց և օրհնության խոսք ասաց ցուցահանդեսի մասնակիցներին և հրավիրված հյուրերին:
Միջոցառման ընթացքում Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանի անունից շնորհակալագիր հանձնվեց «Նուբար» արվեստի կենտրոնի հիմնադիր Նարեկ Հայրապետյանին` ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված նկարչական ցուցահանդեսի կազմակերպման համար:
Ելույթ ունեցան նաև աշակերտների ծնողները` հույս հայտնելով, որ հաջորդ ցուցահանդեսը կլինի հոգևոր թեմայով և կանցկացվի եկեղեցում։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին