«Հայ Եկեղեցին և լրատվամիջոցները» թեմայով եռամսյա սեմինար լրագրողների համար
«Հայ Եկեղեցին և լրատվամիջոցները» թեմայով եռամսյա սեմինար լրագրողների համար
Հոկտեմբերի 6-ին մեկնարկեց Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի կազմակերպած «Հայ Եկեղեցին և լրատվամիջոցները» խորագրով սեմինարը:
Եռամսյա սեմինարն իրականացվում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համագործակցության շրջանակներում և նպատակ ունի օգնել ապագա լրագրողներին ծանոթանալ Հայ Եկեղեցու առանձնահատկություններին, հոգևոր-եկեղեցական եզրերին, որոնք շատ հաճախ լրատվության մեջ սխալ են մեկնաբանվում:
Դասախոսությունները վարում են հոգևորականներ, գիտնականներ և լրագրողներ: Սեմինարի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն Հայ եկեղեցու կառուցվածքը, առաքելությունը, տոնածիսական համակարգը, ոսկեդարից մինչ խորհրդային շրջան ընկած ժամանակահատվածի վերլուծությունը, անկախությունից հետո եկեղեցու առջև ծառացած խնդիրներն ու դրանց լուծումները, բիոէթիկային վերաբերող հարցեր և այլն:
Առաջին երկու հանդիպումները, որոնք իրականացվեցին հոկտեմբերի 6-ին և 13-ին, հիմնված էին մասնակիցների առաջադրած հարցերի ու նրանց հուզող թեմաների վրա:
Տեսական մասից բացի դասընթացը կներառի նաև գործնական մաս: Ավարտին մասնակիցներին կտրվի վկայական` Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի կողմից:
Դասընթացը բաց է յուրաքանչյուրի համար: Ցանկացողները կարող են միանալ յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ Ժուռնալիստիկայի մասնաշենքում՝ 5-րդ հարկում (հեռուստաստուդիայում):