Հոկտեմբերի 27-ին ԱՀԹ Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տ. Գաբրիել քհն. Պետրոսյանը հերթական անգամ այցելեց Աջափնյակ վարչական շրջանի «Առաքելություն Հայաստան» բարեգործական ճաշարան՝ օրհնելու շահառուներին և զրուցելու նրանց հետ։
Այս հաստատությունը Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու քահանաների մշտական ուշադրության կենտրոնում է։ Նրանք պարբերաբար հաճախում են բարեգործական ճաշարան և Աստծո օրհնությունը բերում ճաշարանից օգտվողներին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին