Կյանքում հաջողությունը գալիս է իմաստությունից

Կյանքում հաջողությունը գալիս է իմաստությունից

ԱՀԹ «Կանա մանկական» ծրագիրն ամեն կիրակի Ս. Պատարագից հետո երեխաներին ու ծնողներին համախմբում և հոգևոր գիտելիքներով, խաղերով ու հետաքրքիր քննարկումներով հանդիպումներ է կազմակերպում: 
 

Այս կիրակնօրյա հանդիպման թեման էր. «Քրիստոնեական հանրամատչելի գիտելիք երեխաներին»:


Հանդիպումը սկսվեց հարցուպատասխան խաղով: Երեխաները բաժանվեցին երկու խմբերի, և նախորդ հանդիպումների ընթացքում քննարկված թեմաների շուրջ հարցադրումներ արվեցին: Հաղթելու էր այն խումբը, որը շատ հարցերի կպատասխաներ:


Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը երեխաների ու ծնողների հետ զրույցի ընթացքում խոսեց նախանձի մասին: Ապա անդրադառնալով Աստծո արքայության և երջանկության թեմաներին՝ Տեր հայրն ասաց, որ երջանկությունը գալիս է ոչ թե գիտությունից, այլ իմաստությունից: Կարող ենք շատ բան իմանալ, բայց եթե իմաստություն չունենանք՝ երջանիկ չենք լինի:


«Գիտությունը միայն տվյալներ է տալիս, իսկ իմաստությունը հուշում է, թե ինչպես օգտագործել այդ տվյալները: Փոքրիկներն ավելի իմաստուն են՝ սիրում են, անկեղծ են ու ներողություն են խնդրում»:


Մանկական քրիստոնեական դաստիարակության հանդիպումները կազմակերպվում են յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժ. 19.00-ին և կիրակի՝ ժ.13.00-ին:

 

Պատրաստեց Նարե Ոսկանյանը

  • 2016-11-14
×