Խորագե՛տ եղեք օձերի պես և միամիտ՝ աղավնիների նման (Մատթ. 10:16)

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Խորագե՛տ եղեք օձերի պես և միամիտ՝ աղավնիների նման (Մատթ. 10:16)

Խորագե՛տ եղեք օձերի պես և միամիտ՝ աղավնիների նման (Մատթ. 10:16)

Անկեղծ, անկաշկանդ մթնոլորտ, հոգևոր գիտելիքների փոխանցում` զուգահեռ երեխաների համար զվարճալի խաղերի կազմակերպմանը…

 

«Կանա» մանկական դասընթացի հանդիպումները բնութագրող այս խոսքերը ծանոթ են մշտական մասնակիցներին, բայց նորություն էին կիրակնօրյա այս հանդիպմանը մասնակցող նորեկ աշակերտների համար:

 

Կարևորելով հոգևոր արժեքների դաստիարակմամբ սերնդի կրթության և ժամանցի արդյունավետ կազմակերպման գործոնը՝ Երևանի հ. 181 հիմնական դպրոցի ուսուցչուհի, դասղեկ Լիլիթ Ծատուրյանի նախաձեռնությամբ «Կանա» մանկական էին այցելել երրորդ դասարանի աշակերտներն՝ իրենց ծնողների հետ:


Հանդիպման սկզբում Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կատարեց երեխաների օրհնության կարգ: Ապա զրույցը շարունակվեց ԱՀԹ առաջնորդարանում: Տեր հայրը երեխաներին պատմեց «Մեծահարուստ հիմարը» առակը և ներկայացրեց առակի խորհուրդը՝ կարևորելով չքավորներին օգնելը, միմյանց սիրելը: Քահանան հորդորեց երեխաներին լինել ընթերցասեր՝ երկար ժամանակ համակարգչի առջև վատնելու և տեխնիկական այլ սարքերով զբաղվելու փոխարեն:
 

Տեր հայրը նաև խրատեց, որ չպետք է միայն խոսել, այլ պետք է խոսքը գործով ապացուցել:

 

Մանկական քրիստոնեական դաստիարակության հանդիպումները կազմակերպվում են յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժ. 19.00-ին և կիրակի՝ ժ.13.00-ին:


Պատրաստեց Նարե Ոսկանյանը

  • 2016-11-28
×