«Կանա» դասընթացի հանդիպումների այս տարվա շարքն ամփոփվեց միասին ամանորյա տոնածառի պատրաստմամբ:
Երեխաները դիզայներներ Աննա Շահինյանի և Ջուլիա Ստեփանյանի օգնությամբ, սովորեցին ամանորյա զարդարանքներ, հրեշտակներ պատրաստել և դրանցով զարդարել նաև գույնզգույն ու յուրօրինակ տոնածառ:
ԱՀԹ «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի փոքրիկ մասնակիցները Սուրբ Ծննդյան տոներին դեռ անակնկալներ կմատուցեն: Սպասվում են հետաքրքիր միջոցառումներ հենց երեխաների մասնակցությամբ:
«Կանա» կենտրոնի հասցեն է՝ Ռ. Իսրայելյան 21` առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հարևանությամբ: