Արարատյան Հայարապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Հանրապետական մաղթանքը կատարվեց հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քհն. Մալյանի հանդիսապետությամբ: Հընթացս արարողության հոգևոր հայրերը հայցեցին Աստծո օրհնությունն ու ողորմությունը Հայաստան աշխարհի պահպանության, խաղաղության, շինության և անսասանության համար:
Մաղթանքին հաջորդեց Նռնօրհնեքը, որը հաստատվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ և կատարվում է Ամանորի գիշերը Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում:
Արարողության ավարտին Տ. Պետրոսը հավատսցյալներին փոխանցեց Արարատյան Հայարապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնություն ու շնորհավորանքը` մաղթելով Տիրոջ ողորմածությունն ու սերը բոլոր ներկաներին և Հայաստան աշխարհին: