Այս կիրակի «Կանա» մանկական դասընթացի այս տարվա առաջին և ամփոփիչ հանդիպումն էր: «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնը հրաժեշտ կտա իր փոքրիկ սաներին, իսկ մյուս կիրակի օրվանից իր դռները կբացի 10-14 տարեկան պատանիների համար:
Տեր Տաճատը խոսեց «Երեխան եկեղեցական տարվա մեջ» թեմայի շուրջ, բացատրեց պետական և եկեղեցական օրացույցների տարբերությունը:
Ապա անդրադարձան անվանակոչության տոնի խորհրդին։ Երեխաներից յուրաքանչյուրին հետաքրքիր էր, թե արդյո՞ք գոյություն ունի իր անունով սուրբ: Նրանց հետաքրքրությունը բավարարելուց հետո հանդիպումն ավարտվեց շարականների ուսուցմամբ:
Պատրաստեց Նելլի Թառփոշյանը