Հունվարի 13-ին Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» կենտրոնի «Կանա-Սինգլ» ակումբը կազմակերպեց հերթական հանդիպումը: Ակումբի նպատակն է ազգային արժեքներ ունեցող ամուր ընտանիքների ստեղծումը:
Կենտրոնի հոգևոր խորհրդատու Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանի գլխավորությամբ մեկնարկած հանդիպումների շարքը կազմակերպվում է աշխատանք ունեցող, կայացած, չամուսնացած մարդկանց համար: Այս անգամ քննարկվող թեման էր՝ «Ագապե. Հայոց աստվածային պարգև կամ հայոց հաց»:
«Կանա» կենտրոնի «Կանա-Սինգլ» երիտասարդական հավաքի հանդիպումները շարունակելի են:
Պատրաստեց Նաիրա Աթոյանը