Սիրելի՛ հայորդիք,
Այսօր ազգովի տոնում ենք Հայոց բանակի 25-ամյակը: Հայոց անկախությունն ու բանակը կերտվեցին հայրենապաշտ և քաջազուն հայորդիների օրինակելի նվիրումի, մարտունակության և անձնազոհության շնորհիվ: Հայոց սահմաններն առ այսօր կայուն են և անխոցելի մեր բանակի ռազմական տաղանդով, պատերազմելու արվեստով ու քաջությամբ:
Մեր աղոթքն ենք վերառաքում առ Աստված և հայցում Բարեսեր Տիրոջից, որ օգնական ու զորակից լինի Հայոց բանակին: Քաջություն և զորություն ներշնչի հայրենիքի անվտանգությունն ու սահմանը հսկող հայ զինվորին: Թող Բարեգութ Աստված խաղաղ և անխախտ պահի մեր սահմանները՝ վասն Հայոց անկախ պետականության և ի բարօրություն հայ ժողովրդի:
Ջերմագին սիրով և օրհնությամբ՝
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ