«Մենք վարակվել էինք մի հիվանդությամբ, որը կոչվում է Շառլ Ազնավուր»

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • «Մենք վարակվել էինք մի հիվանդությամբ, որը կոչվում է Շառլ Ազնավուր»

«Մենք վարակվել էինք մի հիվանդությամբ, որը կոչվում է Շառլ Ազնավուր»

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին ժամը 12.00-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ ի հիշատակ Հայաստանի ազգային հերոս, հայ ժողովրդի մեծանուն զավակ Շառլ Ազնավուրի հնչեցվեցին Երևանի բոլոր եկեղեցիների զանգերը և կատարվեց Հոգեհանգստյան կարգ:


Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Հոգեհանգստյան կարգը կատարվեց հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի հանդիսապետությամբ:


- Չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Շառլը՝ հայերիս միավորող ուժը, չկա… Նրա մահն ինձ համար միշտ էլ անժամանակ կլինի:


- Շառլ Ազնավուրը՝ մեր աշխարհահռչակ արտիստը, այս օրերին էլ հայի անունը լսելի դարձրեց ամբողջ աշխարհում:


- Անդադար կարող եմ թերթել նրա լուսանկարները, լսել նրա երգերը, կարդալ նրա բանաստեղծությունները…չեմ հագենում: Վերջին օրերին միշտ լսում եմ La bohême երգը:


- Մտքերս հիմա խառն են, խոսել չեմ ուզում և չեմ կարող… Հեռացավ, գնաց նա, ով հիվանդ էր հայերով, իսկ մենք վարակվել էինք մի հիվանդությամբ, որ կոչվում է Շառլ Ազնավուր, անբուժելի հիվանդությունն է, ինչի համար երջանիկ եմ, տարօրինակ է չէ։


- Ես 10 տարեկան էի, երբ նա առաջին անգամ եկավ Երևան: Իմ մանկության ամենալուսավոր դրվագներից մեկն էր, երբ ես հանդիպեցի ու գրկեցի նրան, իսկ այսօր՝ այսքան տարի հետո, եկել եմ նրա հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգին մասնակցելու, դժվար էր…


Ահա այսպես էին արտահայտվում ներկաները Շառլ Ազնավուրի մասին:

 


Լիլիանա Օսիպյան

  • 2018-10-06
×