Տեղի ունեցավ Տեր Թովմա քահանայի ձայնասկավառակի շնորհանդեսը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Տեղի ունեցավ Տեր Թովմա քահանայի ձայնասկավառակի շնորհանդեսը

Տեղի ունեցավ Տեր Թովմա քահանայի ձայնասկավառակի շնորհանդեսը

Հոկտեմբերի 16-ին Գոյ ակումբում տեղի ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Թովմա քահանա Անդրեասյանի ձայնասկավառակի շնորհանդեսը՝ սյուիտ լարային քուիտետի համար «Մի կնոջ դիմանկարը» վերնագրով և տասներկու գիթառային պիես։

 

Շնորհանդեսն սկսվեց աղոթքով, ինչից հետո Տեր հայրը ներկայացրեց ձայնասկավառակի ստեղծման պատմությունը. «Սյուիտի առաջին երկու մասերը գրել եմ  90-ական թվականներին, իսկ 3-րդ և 4-րդ մասերը գրել եմ Ադիգեայում, երբ ծառայում էի տեղի Հայ Առաքելական եկեղեցում»:

 

Լարային սյուիտը նվիրված է մի կնոջ, որը տառապալից կյանք ուներ։ Նա բարի էր, օգնում էր մարդկանց, ինչով որ կարողանում էր և շատ մեծ հավատ ուներ Աստծո հանդեպ։ Աստված նրան ծանր փորձությունների մեջ գցեց, որը բոլորը չիէ, որ կարող էին տանել։ Նրա ամուսինը մահացավ, որոշ ժամանակ անց մահացավ նրա սիրելի աղջիկը, բայց այս ծանր հարվածների տակ նա կարողացավ աստիճանաբար պարզել իր թևերը, ժամանակի մեջ բարձրանալ և չկորցնել հավատը, ինչը,  թերևս, ամեն մարդ չէր կարող անել։ Նա շարունակեց նույն կերպ մարդկանց օգնել և հավատալ Աստծուն մինչև իր կյանքի վերջը։

 

Ես ցանկացա ստեղծել նրա դիմանկարը, պատմել նրա կյանքը, հակառակ այն ամենի, ինչ նրա շուրջը կատարվեց»,-եզրափակեց իր խոսքը Տեր Թովմա քահանա Անդրեասյանը։

 

Մարիետտա Խաչատրյան

  • 2018-10-17
×