Ուխտագնացություն և ընդհանրական աղոթք Սիրիայի խաղաղության համար Մարտի 12-ին Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց «Զորավոր» միությունը հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանի և «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպության աջակցությամբ համայնքի սիրիահայ անդամների հետ ուխտագնացությամբ այցելեցին Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի: Այնտեղ ուխտավորները ընդհանրական աղոթք արեցին Սիրիայի խաղաղության համար:
ԱՀԹ Զզորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» միություն: