Արարատյան Հայրապետական թեմը 2016 թվականից սկսած համագործակցում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հետ և պարբերաբար դպրոցականների համար այցեր է կազմակերպում Մատենադարան՝ ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը, որտեղ երեխաները դասախոսություններ են լսում, շրջում են ցուցասրահներով, այցելում են ձեռագրերի վերականգնման բաժին՝ գործնականում հասկանալու, թե իրենց ապագա մասնագիտության մեջ ինչ կիրառություն կարող է ունենալ գրաբարի իմացությունը: Հերթական այցը տեղի ունեցավ հոկտեմբերի 19-ին՝ Յավրովի անվան No 131 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների հետ: Այցի ընթացքում երեխաները դիտեցին ֆիլմ ձեռագրերի մասին՝ ինչպես են ձեռագրերը վերծանվում, եղան ձեռագրերի վերականգնման բաժնում, Մատենադարանի լաբորատորիայում ականատես եղան ներկանյութերի և բուժանյութերի պատրաստմանը:
Երեխաների համար հետաքրքիր և գիտելիքաշատ այս դասախոսությունը վարեց Մատենադարանի գիտաշխատող Արմեն Սահակյանը:
Մարիետտա Խաչատրյան