Հոկտեմբերի 20-ին Վահագն Դավթյանի անվան այգեպուրակի սկզբնամասում բացվեց հայոց մայրաքաղաքների աղբյուր-հուշակոթողը: Հուշակոթողի գաղափարն իր մեջ խորհրդանշում է հայոց պատմական մայրաքաղաքների անուններն ու փառքը:
Աղբյուր-հուշակոթողի օրհնության կարգը կատարեց Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր վարչական շրջանի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:
Տոնի կապակցությամբ երևանցիներին շնորհավորեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: «Այս օրերին Երևան քաղաքում շատ հուշակոթողներ կբացվեն և դրանցից մեկը հենց այս աղբյուր-հուշակոթողն է, որը խորհրդանշում է Հայաստանի 12 մայրաքաղաքները, ինչը մնայուն և սերունդներին փոխանցվող արժեք է լինելու»:
Հուշաղբյուրի բացման գործում իր մեծ ավանդն է ունեցել ռուսաստանաբնակ բարերար Ռազմիկ Բլիկյանը: Քանդակ-հուշաղբյուրի ճարտարապետն է Տիգրան Բարսեղյանը:
Մարիետտա Խաչատրյան