Կատարվեց ծիսական զգեստների օրհնությունՄարտի 12-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օրհնեց առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու քահանաների` Ս. Պատարագի հագուստները և ամենօրյա շուրջառները: Ծիսական զգեստները պատրաստել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աշխատակից Դավիթ սարկավագ Չէթինքայան` մեկենասությամբ Ս. Սարգսի` սույն տարվա խաչի քավոր Արմեն Բադալյանի ու Ստեփան Գրիգորյանի: Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան