Փետրվարի 28-ին Բուն Բարեկենդանն Աջափնյակում նշվեց ազգային երգ ու պարով

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Փետրվարի 28-ին Բուն Բարեկենդանն Աջափնյակում նշվեց ազգային երգ ու պարով

Փետրվարի 28-ին Բուն Բարեկենդանն Աջափնյակում նշվեց ազգային երգ ու պարով

Արարատյան Հայրապետական թեմի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ փետրվարի 28-ին Բուն Բարեկենդանն Աջափնյակում նշվեց ազգային երգ ու պարով, խաղերով, ավանդական հայկական ուտեստներով:

Միջոցառումն անցկացվեց «Աջափնյակ» գեղագիտական կենտրոնում, ուր ելույթ ունեցան Աջափնյակի մշակութային օջախների սաներն ու համույթները, «Աջափնյակ» մանկապատանեկան համալիր-մարզադպրոցի սաները: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ միջոցառմանը մասնակցում էր ԱՀԹ Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրան քահանա Առուշանյանը: Վերջինս Տերունական աղոթքով բացեց  միջոցառումը: Տոնի կապակցությամբ աջափնյակցիներին շնորհավորելու էին եկել նաև Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց հոգևոր խորհրդի ներկայացուցիչները:

  • 2014-03-13
×