Այսօր Արաբկիր վարչական շրջանի եկեղեցու բակում կատարվեց ծառատունկ՝ Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի գլխավորությամբ, ինչին մասնակիցը դարձան նաև համայնքի երիտասարդները. «Սա հրաշալի նախաձեռնություն էր, որը իրականություն դարձավ տիկնանց միության անդամ Գեղեցիկ Եղիազարյանի շնորհիվ: Նա եկեղեցուն նվիրաբերեց արծաթափայլ եղևնու և վաթսուն կեչիների ծառեր: Հաջորդ գարնանը այս ծառերը իրենց գեղեցկությամբ կգրավեն բոլորի ուշադրությունը և միաժամանակ կզարդարեն եկեղեցու բակը»:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին