Հանրային հավաք-երթ հանուն ազգային-հոգևոր և ընտանեկան արժեքների

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Հանրային հավաք-երթ հանուն ազգային-հոգևոր և ընտանեկան արժեքների

Հանրային հավաք-երթ հանուն ազգային-հոգևոր և ընտանեկան արժեքների

Նոյեմբերի 6-ին Ազատության հրապարակում հավաքվել էին մի խումբ բարեպաշտ քրիստոնյաներ՝ մերժելու համասեռամոլությունը։
 

Համասեռամոլության դեմ հավաքին ներկա էին մի շարք հոգևորականներ, ովքեր ներկայացրեցին եկեղեցու  դիրքորոշումն այս երևույթի վերաբերյալ։
 

Հավաքի ընթացքում ներկաներին դիմեց Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը. «Այսօրվա մեր հավաքը ուղղենք մեկ նպատակի՝ ոչ ասելու այն երևույթին, որը կարող է ապականել աստվածընտիր ժողովրդի բարոյական կերպարը։ Հային առանց բարոյականության անհնար է պատկերացնել։ Ամեն մարդ ինքն է որոշում, թե ինչպես օգտագործի իր մարմինը, բայց ոչ ոք իրավունք չունի այլասերում տարածել մեր ժողովրդի մեջ,  նման մարդիկ գալիս են մեզ ճշմարիտ ճանապարհից շեղելու, մեր ազգային կերպարը սպանելու։ Հայաստանը միշտ  եղել է սուրբ օրենքների երկիր և մենք պարտավոր ենք  պաշտպանը լինել մեր բարոյական կերպարի»:
 

 Այս թեմայի շուրջ մենք զրուցեցինք, նաև, Արարատյան Հայրապետական թեմի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարուքյանի հետ. «Մենք Աստծո զավակներն ենք, և պետք է պահենք մեր սրբությունը և ազգային ոգին։  Մեր ժողովուրդը դարեր շարունակ պայքարել է իր գոյության համար, դիմակայել է մի շարք փորձությունների, և հիմա պետք է բոլորս համախմբվենք և միացյալ ուժերով պայքարենք այս պղծության դեմ։ Մեր ժողովուրդը ունի բավարար գիտակցական մակարդակ, հասկանալու համար այն վտանգը, որը սպառնում է մեզ և մեր ընտանիքներին։ Մենք ոչինչ չունենք այս մարդկանց դեմ, մեր պայքարը  չարիք համարվող այս երևույթի դեմ է, ինչը ցանկանում ենք  արմատախիլ անել մեր երկրից՝ փրկելով հայի բարոյական կերպարը»։
 

Մարիետտա Խաչատրյան

  • 2018-11-07
×