Հրավեր Վահագնի թաղամաս

Հրավեր Վահագնի թաղամաս

Այսօր Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցասեր երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու արժանապատիվ Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը, թեմի «Արարատ» երկչախմբի, և մի քանի երիտասարդների հետ այցելեց Վահագնի թաղամաս: Տեր Հորն ու երիտասարդներին հրավիրել էին Վահագն Հովնանյանի ընտանիքն ու թաղամասի բնակիչները: Առիթը թաղամասում կազմակերպված միջոցառումն էր՝ նվիրված Բարեկենդանին, Մեծ Պահքին և Միջինքին:Տեր Հայրը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնություններն ու ողջույնի խոսքը, օրհնեց միջոցառումը, խոսեց Բարեկենդանի, Մեծ Պահքի և Միջինքի մասին, ներկայացրեց դրանց խորհուրդը:«Արարատ» երգչախումբն էլ հանդես եկավ ժողովրդական երգերի ու շարականների գեղեցիկ կատարմամբ:Թաղամասի փոքրիկ բնակիչները վաճառում էին իրենց ձեռքով պատրաստած քաղցրաբլիթներ, որոնք ի դեպ շատ համեղ էին:Փոքրիկներին ուրախացնելու էին եկել նաև լարախաղացներ, ծաղրածուներ: Տիրում էր աշխույժ, հայկական երգ ու պարով համեմված տրամադրություն:Վահագն Հովնանյանը շնորհակալություն հայտնեց Տեր Հորն ու երիտասարդներին այցելության համար, խոսեց երիտասարդների հետ հայ լինելու, հայրենիքին ծառայելու ու հայոց մշակույթը պատվով կրելու մասին և հույս հայտնեց, որ Տեր Հոր այցելությունները շարունակական կլինեն: 

  • 2014-03-22
×