Օծվեց Սուրբ Գրիգոր Նարեկացու բաց խորանը

Օծվեց Սուրբ Գրիգոր Նարեկացու բաց խորանը

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ Արքեպիսկոպոսի օրհնությամբ նոյեմբերի 21-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում կատարվեց Սուրբ Գրիգոր Նարեկացու բաց խորանի օրհնության և օծման սրբազան արարողությունը՝ ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի:
 

Արարողության ավարտին Սրբազան հայրը ողջունեց ներկաներին ու շնորհավորեց խորանի պատրաստման և օծման առթիվ:
 

Գրիգոր Նարեկացու բաց խորանի գաղափարի հեղինակ-հովանավորներն են Էդմոնդ Կիրակոսյանը և Արման Ջուլհակյանը, նախագծող-ճարտարապետ՝ Հակոբ Բաբախանյան, քանդակագործ՝ Արտակ Համբարձումյան:
 

Էդմոնդ Կիրակոսյանն ու Արման Ջուլհակյանը մեզ հետ զրույցում անկեղծացան, որ մեծ պատասխանատվությամբ են մոտեցել խորանի պատրաստման աշխատանքներին. «Մեզ մոտ Արմանի հետ ցանկություն առաջացավ եկեղեցուն որևէ արժեքավոր, մնայուն նվեր անել և շուրջ երկու տարի շարունակ մենք սկսեցինք աշխատել այս գաղափարի շուրջ: Խորհրդակցեցինք և երկար քննարկումներից հետո որոշեցինք Նարեկացու անվամբ խորան ունենալ, որտեղ մարդիկ կայցելեն և բժշկության աղոթքներ կվերառաքեն առ Աստված»: 
 

Լիլիանա Օսիպյան

  • 2018-11-22
×