Հանդիպում Հայր Քրիստոֆի հետ

Հանդիպում Հայր Քրիստոֆի հետ

Մարտի 20-ին Արարատյան Հայրապետական թեմը հյուրընկալեց Ֆրանսիայի Թեզեյի վանքի միաբան Հայր Քրիստոֆին: Հանդիպումը կազմակերպել էր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժինը: Հայր Սուրբին և նրան ուղեկցող Մայր Աթոռի միաբան Անդրանիկ սարկավագին դիմավորեց ԱՀԹ-ի եկեղեցասեր երիտասադների հոգևոր պատասխանատու՝ արժանապատիվ Տ.Պետրոս ավագ քահանա Մայլյանը:Հայր Սուրբը ցանկություն էր հայտնել ծանոթանալ թեմական երիտասարդության գործունեությանը, զրուցել նրանց հետ:Տեր Հայրը խոսեց թեմական երիտասարդական անցուդարձից, ասաց, որ երիտասարդները ազատ են իրենց ծրագրերը ներկայացնելու մեջ և ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունն ու աջակցությունը ստանալուց հետո համատեղ իրականացվում են դրանք:Հայր Քրիստոֆը պատմեց աշխարհի տարբեր ծայրերից Թեզեի վանք այցելող երիտասարդների մասին: Հետաքրքրական էր, որ այստեղ ուխտի եկող երիտասարդները ցանկություն են հայտնում վանական կյանքով ապրելու, ժամանակավորապես աշխարհիկ կյանքից կտրվելու, հոգևոր բացը լրացնելու, ինչի հնարավորությունը ընձեռում է այս վանքը:Նա նաև ափսոսանք հայտնեց, որ հայ ուխտավորներ դեռ չեն ունեցել:Հանդիպման ավարտին Հայր սուրբը շփվեց երիտասարդների հետ, զրուցեց նրանց թեմական կյանք ընդգրկվու, հոգևոր կյանքին մեծ ուշադրություն դարձնելու վերաբերյալ:Տեր Պետրոսը Հայաստան հրավիրեց Թեզեյի վանքի ուխտավոր երիտասարդներին մեր եկեղեցուն, երկրին ու մշակույթին ծանոթանալու համար, նաև, հնարավորության դեպքում, թեմի երիտասարդների հետ համատեղ ծրագրեր իրականացնելու համար:Հայր սուրբը հեռացավ՝ հանդիպումից ոգևորված, երիտասարդներով հիացած: 

  • 2014-03-22
×