Նոր ներկայացման սկիզբը` քահանայական օրհնությամբ

Նոր ներկայացման սկիզբը` քահանայական օրհնությամբ

Նոր ներկայացման սկիզբը` քահանայական օրհնությամբ Մարտի 17-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հանձնեցին «Ռիչարդ 3-րդ» ներկայցումը: Ռեժիսոր` Արթուր Սահակյան, գլխավոր դերերում` Տիգրան Ներսիսյան, Կարեն Ջհանգիրյան, Նելլի Խերանյան: Թատերախումբը հանձման արարողությանը հրավիրել էր ԱՀԹ Նորքի Ս. Աստվավածին եկեղեցու խորհրդակատար Տ. Թովմա քահանա Անդրեասյանին: Տեր հայրը հանձնման արարողության ժամանակ օրհնեց դերասաններին և մաղթեց, որ ներկայացումը բարեհաջող ընթացք ունենա ու լայն ընդունելություն գտնի: Դեռ ամիսներ առաջ Տ. Թովման օրհնել է նաև ներկայացման աշխատանքների սկիզբը: Ներկայացման պրեմիերան տեղի կունենա մարտի 27-ին:

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան 

  • 2014-03-18
×