Արաբկիր համայնքի նորակառույց եկեղեցում նշվեց հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը
Արաբկիր համայնքի նորակառույց եկեղեցում նշվեց հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը
Արարատյան Հայրապետական թեմի կողմից կազմակերպվող բարեգործական ծրագրի շրջանակում դեկտեմբերի 3-ին Արաբկիր համայնքի ներակառույց եկեղեցում տեղի ունեցավ միջոցառում հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ:
Արաբկիր համայնքի հաշմանդամություն ունեցող տարեցներին առաջինը շնորհավորեց Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը, ով փոխանցեց ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ Սրբազանի օրհնությունը, որին հաջորդեց բժշկության աղոթքը:
Միջոցառմանը ներկա էր նաև Արարատյան Հայրապետական թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը և Ազգային մակարդակի աջակցության խորհրդի անդամ, բարերար Հերմինե Սարգսյանը, ում շնորհիվ էլ օրը տոն էր դարձել համայնքի հաշմանդամություն ունեցող կարիքավոր տարեցների համար:
Նվիրաբաշխության ժամանակ տարեցներին տրամադրվեց հագուստ, պայուսակներ և մի շարք այլ անհրաժեշտ իրեր: